Հոկտեմբերի 10-ին, ժամը 03.00-ին, Խանջյան փողոցում` «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ուղեւորը ընթացքի ժամանակ բացել է մեքենայի դուռը եւ վայր ընկել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: