Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը  (ԿԸՀ) 7 ընտրատեղամասերում  կրկնակի ընտրություններ է նշանակել, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 14-ին Կրկնակի ընտրությունները կարող են հարցականի տակ դնել իշխող կուսակցության երեք թեկնածուների հաղթանակը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Դատարանները դեռեւս որոշում չեն կայացրել  մի շարք այլ ընտրատեղամասերի համար:

Հիշեցնենք, որ  նախնական տվյալներով «Վրացական երազանքից» խորհրդարան են անցնում 39 մեծամասնական պատգամավոր, իսկ «Միասնական ազգային շարժումից»` 34-ը: Կուսակցական ցուցակով «Վրացական երազանքից» խորհրդարան են անցնում 44 պատգամավոր, իսկ «Միասնական ազգային շարժումից»` 33 պատգամավոր: Վրաստանի ԿԸՀ-ն վերջնական արդյունքները պետք է ներկայացնի հոկտեմբերի 20-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Վրաստանում ձայների հաշվարկը իրականացվել է իշխանությունների կողմից գործադրված ճնշումների ներքո: Առավել տագնապալից դրություն էր ստեղծվել Խաշուրի քաղաքում, որտեղ հատուկ ծառայությունները կրակել  եւ ընդդիմության կողմնակիցների նկատմամբ  արցունքաբեր գազ են կիրառել, ովքեր փորձել են թույլ չտալ ձայների հաշվարկի խախտումներ: