Սիրիայի հեռահաղորդակցության նախարար Մահմուդ Սաիդը Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող օդանավը ռազմական օդանավերով Անկարա իջեցնելն ու օդանավում ստուգում իրականացնելը օդահենություն է անվանել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, Սիրիայի հեռահաղորդակցության նախարար Մահմուդ Սաիդը լիբանանյան Ալ-Մանար հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել թուրքական իշխանությունների կողմից քաղաքացիական օդագնացության կանոնների կոպիտ խախտումը։

Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Ջեյդա Աբդուլաթիֆը եւս քննադատել է թուրքական իշխանությունների քայլը՝ շեշտելով, թե այդ ամենը մարդկային նորմերին ոչ մի կերպ չի համապատասխանում։ Նա նշել է, թե օդանավում գտնվողների մեծ մասը եղել են ծերեր, կանայք եւ երեխաներ, իսկ բեռնախցիկում եղել են նրանց ուղեբեռները։