Առողջապահության ոլորտում խախտումներն ու կաշառակերության փաստերը ակնհայտ են, եւ մենք սպասում ենք բժշկական հաստատությունների ղեկավարներից, որ նրանք ցույց կտան իրական աշխատավարձերը եւ դրանց բարձրացումը: Այս մասին հոկտեմբերի 11-ին Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` դիմելով բժշկական հաստատությունների ղեկավարներին:
Վարչապետի խոսքով, նրանք պետք է հրաժարվեն ստվերային վճարումներից. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանից հետո տեղի կունենա աշխատավարձերի շեշտակի բարձրացում: Մենք պետք է անձնակազմին օրինական աշխատավարձ հատկացնենք»:
Սարգսյանը նաեւ նշել է, որ այն հաստատությունները, որոնք կհայտնվեն վտանգավոր գոտում, կզրկվեն պետական ֆինանսավորումից: Բժշկական այն հաստատությունները, որոնք կհայտնվեն վտանգավոր գոտում եւ որոնց նկատմամաբ Առողջապահության նախարարությունը ուսումնասիրություն կիրականացնի եւ կզրկի լիցենզիայից: «Մի ստիպեք մեզ կազմել այն բժշկական հաստատությունների ցուցակը, որոնք վտանգավոր գոտում են հայտնվել եւ ստուգումներ իրականացնել` հարկերից չարակամորեն խուսափելի հոդվածով: Մենք չենք ցանկանում դիմել Քրեական օրենսգրքին, սակայն պարտավոր ենք կրճատել առողջապահության ոլորտում տիրող կաշառակերությունը:
Դիմելով Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին` վարչապետը նշել է, որ նա հնարավորություն ունի դիմել վճռական միջոցների եւ կարող է հույսը դնել կառավարության վրա:





























