Հայտնի է այն փողոցների ցանկը, որոնք «Էրեբունի-Երեւան-2794» տոնակատարության միջոցառումները պատշաճ կազմակերպելու, ինչպես նաեւ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տոնակատարության օրը մասամբ կամ ամբողջությամբ փակ կլինեն տրանսպորտային երթեւեկության համար։ Այս մասին լրագրողներին ներկայացրել են Երեւանի քաղաքապետաարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը եւ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայության գծով պետի տեղակալ Աշոտ Կիրակոսյանը:

Ըստ այդմ 2012թ. հոկտեմբերի 14-ին առավոտյան ժամը 8։30-ից ավտոտրանսպորտի համար փակ կլինեն հետեւյալ փողոցները.

Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաները, «Հաղթանակ կամուրջ»-ը` Իսակովի եւ Աթենքի փողոցների խաչմերուկից, Գր.Լուսավորիչ, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտալական, Բեյրութի, Արգիշտիի, Պարոնյան, Պռոշյան, Լեոյի, Սարյան, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումայնան, Օրբելի փողոցները:

Խորենացի փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչեւ Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածը:

Տիգրան Մեծի պողոտան`Հանրապետության հրապարակից մինչեւ Խանջյան փողոց ընկած հատվածը:

Սայաթ Նովա փողոցը`Մաշտոցի պողոտայից մինչեւ Խանջյան փողոց ընկած հատվածը:

Մոսկովյան փողոցը`Սարյան փողոցից մինչեւ Տերյան փողոց ընկած հատվածը:

Իսահակյան փողոցը`Բաղրամյան պողոտայից մինչեւ Տերյան փողոց ընկած հատվածը:

Նալբանդյան փողոցը`Հանրապետության հրապարակից մինչեւ Մոսկովյան փողոց ընկած հատվածը:

Կորյունի փողոցը`Մաշտոցի պողոտայից մինչեւ Տերյան փողոց ընկած հատվածը:

Ժամը 14:30-ից կբացվեն «Հաղթանակ կամուրջ»-ը, Արգիշտի, Գր. Լուսավորիչ, Պարոնյան, Պռոշյան, Օրբելի փողոցները, Բաղրամյան պողոտան`Բարեկամության հրապարակից մինչեւ Պռոշյան փողոցների միջեւ ընկած հատվածը:

Ժամը 22:30-ից երթեւեկության համար փակ կմնան միայն Մաշտոցի պողոտայից, Գր.Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան եւ Սայաթ-Նովա փողոցներից դեպի Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։