Ադրբեջանական լրատվամիջոցներրը հաղորդագրություն են տարածել, որն ապացուցում է, որ Ադրբեջանն ահաբեկիչներ է մատակարարում աշխարհի թեժ կետեր:

vesti.az-ի հաղորդմամբ, Աֆղանստանում միջազգային ուժերի կոալիցիայի ռազմակայանում 2008թ. նոյեմբերի 21-ի պայթյունի տեսագրությունն է հայտնվել: Կադրում ապագա կամիկաձեն ադրբեջաներերն է խոսում:  «ԱՊԱ»-ի ունեցած կադրերում ցուցադրվում է, թե ինչպես է Աբու Օմար Լեզգի անունով մոջահեդը, Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի դեմ ջիհադ հայտարարելով, պայթեցնում նրանց ռազմակայանը: Ահաբեկիչը 3 տոննա պայթուցիկով մեքենան ուղղորդում է աֆղանական Հոսթ նահանգի ռազմակայան, պայթեցնում, ինչի արդյունքում զոհվում են ինքը եւ ամերիկացի 40 զինծառայողներ:

Մոջահեդները նկարահանել են պայթյունը եւ դրան նախորդած դեպքերը: Տեսագրությունում մոջահեդը պատմում է` ինչպես է գործարկվում պայթուցիկը, քարտեզի վրա ցույց է տալիս կոալիցիայի ուժերի տեղակայման վայրը: Կա նաեւ մյուս մոջահեդների հետ հրաժեշտի պահը: Մոջահեդի իսկական անունն ու քաղաքացիությունը չի հաղորդվում, բայց նա բացառապես ադրբեջաներեն է խոսում: