Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը 2013թ. նախագահական ընտրություններին կառաջադրի գործող նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունը: Կուսակցության փոխնախագահ, գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը Trend գործակալությանն ասել է, որ «դա է Ադրբեջանի ժողովրդի կամքը»:

«Արտահայտելով ադրբեջանցի ժողովրդի կամքը՝ կուսակցությունն իր համագումարի ժամանակ կառաջադրի գործող նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունը։ Այլ կարծիք լինել չի կարող», - ասել է Ահմեդովը: «Ադրբեջանի քաղաքացիները հաջորդ 5 տարիներին զարգացման որոշիչ պայման են համարում Ալիեւի վերընտրվելը », - ասել է նա:

Նշենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունը ժամանակին հարմարեցվել է գործող նախագահի շահերին: Հիմնական փոփոխությունն այն է, որ միեւնույն անձին թույլ է տալիս անընդմեջ վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում, ինչն էլ  կապահովի ալիեւյան կլանի վերարտադրությունը: