ВР-ն միանգամայն հավատարիմ է Ադրբեջանին: Այդ մասին Turan գործակալությանը հիշեցրել է BP-Azerbijan ընկերության հանրային կապերի մենեջեր Թամամ Բայաթլին՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունն այն մասին, որ նավթարդյունահանման կրճատման մեղավորն է ВР ընկերությունը:
Ըստ նրա՝ ВР-ն սերտ համագործակցում է Ադրբեջանի նավթային պետական ընկերության հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 10-ին կառավարության նիստի ժամանակ բրիտանական BP ընկերությանը մեղադրել էր «Ազերի» եւ «Չիրագ» հանքավայրերում նավթարդյունահանման ծավալների կտրուկ կրճատման մեջ : Ըստ նրա՝ ընկերության բազմաթիվ սխալները հանգեցրել են նրան, որ վերջին տարիներին այդ հանքավայրերում նավթարդյունահանումը կտրուկ անկում է ապրել: Ալիեւն ընդգծել էր, որ ընկերությունը չի կատարում իր խոստումները:




























