Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջեյի շրջանում զինվորականներ տեղափոխող ռազմական ուղղաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է բարձրավոլտ հոսանքալարերին եւ վայր ընկել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Դիարբեքիր նահանգի Լիջեյի շրջանի ժանդարմերիային պատկանող S-70 Sikorsky ուղղաթիռը հոկտեմբերի 11-ին` 11:45-ին,  շտապ վայրէջք կատարելու ժամանակ բախվել է հոսանքալարերին եւ վայր ընկել։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ զինվորական եւ վիրավորվել՝ 7-ը։