Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները մոտ ապագայում կարող են լրջորեն դժվարացնել օտարերկրյա քաղաքացիների կյանքը, ովքեր ցանկանում են հաստատվել Ռուսաստանում: Խորհրդարանի ստորին պալատում ուսումնասիրվում  է օրինագիծ, որը սահմանափակում է երկիր ներգաղթողների մուտքի հնարավորությունները, գրում է «Կոմերսանտը»: Փաստաթղթի բովանադակությունը  պալատ է ներկայացրել  անվտանգության հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Իրինա Յարովան եւ  փոխնախագահ Ալեքսանդր Խինշտեյնը:

Օրինագիծը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց կարգելվի մուտք գործել  Ռուսաստանի տարածք: Նրա մեջ կմտնեն այն անձինք, ովքեր  դիտավորյալ սպանություն են կատարել, կեղծ փաստաթղթեր են օգտագործել եւ այլ իրավախախտումներ են կատարել: Բացի այդ, պատգամավորի  կարծիքով, օրինագծի ընդունման դեպքում կլուծվի նաեւ «ռեզինե բնակարանների» հարցը, երբ մեկ ընդհանուր տարածքում բնակվում են 100-200 մարդ»:

Խինշտեյնը հիշեցրել է, որ Ռուսաստանից ամեն տարի վտարվում են մոտ 10 հազար անօրինական եկվորներ, ովքեր հետագայում կրկն վերադառնում են, քանի որեւէ պատժաձեւ դրա համար ներկայիս օրենքով չի նախատեսվում:

Պատգամավորները նշել են, որ օրինագիծը նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության շարունակությունն է, ով իր նախընտրական ծրագրերից մեկում առաջարկել է երկրից երբեւէ վտարված անձանց մուտքը արգելել 10 տարի ժամկետով: