Մոսկվա-Դամասկոս չվերթի օդանավը ռազմական կործանիչներով Անկարայի օդանավակայան իջեցնելուց հետո Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկիին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում Ռուսաստանի դեսպանը որոշ ժամանակ մնացել է արտգործնախարարությունում եւ հեռացել։ Կայացած հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ դեռ չկան։

Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ը Թուրքիայից պարզաբանում էր պահանջել՝ օդանավում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների կյանքը վտանգելու կապակցությամբ։