Վրաստանի Պաշտպանության նախկին ղեկավար (90-ականների սկզբին), Մոսկվայում բնակվող Թենգիզ Կիտովանին հայտնել է, որ նպատակ ունի Վրաստան վերադառնալ, սակայն չի ճշգրտել վերադարձի օրերը: Իր նպատակի մասի նախկին նախարարը հայտնել է «Իմեդի» հեռուստաընկերության հետ հեռախոսային հարցազրույցի ժամանակ:
«Ես իմ աջակցությունն եմ հայտնում երկրի նոր ղեկավարությանը: Եվ նպատակ ունեմ Վրաստան վերադառնալ»,-ասել է Կիտովանին, միաժամանակ նշելով, որ նա անձնական շփումներ չունի Իվանիշվիլիի կոալիցիայի ներկայացուցիչների հետ:
«Իմեդին» նաեւ նշել է, որ Քվեմո Քարթլի շրջանի նախկին նահանգապետ Լեւան Մամալաձեն իր դեմ քրեական գործի եւ դատական որոշման վերանայման դեպքում նույնպես նպատակ ունի Ռուսաստանից հայրենիք վերադառնալ:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», Միխայիլ Սահակաշվիլիի ղեկավարության ժամանակ Լեւան Մամալաձեին առաջադրվել է 338-րդ հոդվածի 3-րդ մասով`խոշոր չափի գումարի շորթման մեղադրանք: Մամալաձեն հեռակա կարգով 17 տարվա ազատազրկման է դատապարտվել:





























