Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հոկտեմբերի 11-ին, գումարած հերթական նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձեւերը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից, սահմանվել են նաեւ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը:
Նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտի ձեւը սահմանելու մասին որոշման մեջ:





























