Սաուդիան Արաբիայում տեղի է ունեցել «Միսս կատարելություն» երրորդ ամենամյա մրցույթը: Մրցույթին մասնակցող կանայք կրել են մահմեդականների համար ավանադական հագուստներ եւ հիջաբներ։ Մրցույթի ժամանակ գնահատվել է կնոջ «ներքին գեղեցկությունը» եւ նրա բարոյական որակները:
Ինչպես հաղորդում է Svodka.net-ը, այս տարի մրցույթը ընթացել է «Իմ բարոյականությունը, իմ նույնականությունը» կարգախոսով: Հաղթողը է ճանաչվել Մարամ Զաքի ալ-Սաիֆը, ում շնորհվել է «Բարեպաշտության թագուհի» տիտղոսը: Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցել են 16-24 տարեկան 285 մահմեդական կին:




























