Եգիպտոսի Սահմանադրական ժողովը, որն ավելի վաղ ձեւավորվել էր իսլամիստական խորհրդարանի կողմից, հանրային քննարկման են ներկայացրել երկրի նոր Սահմանադրության նախագծի մի մասը: Թեեւ իսլամիստական խորհրդարանը ցրվել է դատարանի կողմից, նոր Սահմանադրությունն իր մեջ ներառում է շարիաթական իրավունքի շատ դրույթներ:
Եթե նախքան «փյունիկյան հեղափոխությունը» Եգիպտոսի նախագահը փաստացի անսահմանափակ իշխանություն ուներ, իսկ նոր Սահմանադրությունը առաջարկում է սահմանափակել երկրի ղեկավարի, կառավարության անդամների լիազորությունները: Խորհրդարանն իրավունք է ստանում ցրել կառավարությունը:
Հոդվածը, որտեղ նշվում է, որ իսլամը Եգիպտոսի իրավական համակարգի հիմքն է, առկա էր նաեւ երկրի նախկին Սահմանադրության մեջ, սակայն հիմա այդ հռչակագրային նախադասությունը լրացվում է իրական բովանդակությամբ: Հոդվածներից մեկն ասում է, որ տղամարդիկ ու կանայք հավասար չեն, քանի որ այդպես է ասում շարիաթը: Շարունակվում է ներքին քննարկումը, թե արդյոք սուննիների աստվածաբանական «Ալ-Խազար» ակադեմիան սահմանադրորեն կարող է ճանաչվել գերագույն արբիտր հավատի հարցերում:
Իրավապատպաններն ու լիբերալներն արդեն հայտարարել են, որ նոր Սահմանադրությունը համապատասխանում է իրենց ամենահոռետեսական մտավախություններին՝ Եգիպտոսը վերածելով շարիաթական պետության:





























