Սիրիայի Հալեպ քաղաքի Ֆարհաթ հրապարակում զինված ընդդիմադիրները ականանետերից կրակ են բացել կաթոլիկ եկեղեցու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը, եկեղեցու քահանան վիրավորվել է:
Հալեպում, Կադի Ասքար հրապարակում ակնաբուժական կենտրոնի մոտ կառավարական ուժերը ոչնչացրել ե 6 ավտոմոբիլ, որոնք վրա եղել են ականանետեր ու ԴՇԿ, նաեւ շտապօգնության մեկ մեքենա՝ զենք զինամթերքով լի:
Դամասկոսի Ջարամանի շրջանում, Աս-Սյուֆ հրապարակում ինքնաշեն պայթուցիկ սարքի մոնտաժի ժամանակ ձերբակալվել է Օմար Բեն Քամել Աշ-Շամանդին: Դամասկոսի շրջանի Զաբդին գյուղում վնասազերծել են մի շարք պայթուցիկ սարքեր:




























