Իրաքի՝ հեռակա կարգով մահվան դատապարտված փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմին դատավճռից հետո շուրջ մեկ ամիս աշխատավարձ է ստացել: Իրաքի խորհրդարանի պատգամավոր Բահի ալ-Արաջին հայտնել է, որ Հաշիմիին ուղղված ֆինանսական փոխանցումները դադարեցվել են միայն հոկտեմբերի 11-ին, այն դեպքում երբ նա մահապատժի է ենթարկվել սեպտեմբերի 9-ին:

Նշենք, որ Իրաքի քրեական դատարանը Թարիք ալ-Հաշիմիին մահապատժի է ենթարկել կախաղանի միջոցով՝ ահաբեկչությանն առնչություն ունենալու համար:

Ալ-Հաշիմին, ով նախորդ տարվա վերջին փախել էր Իրաքից, հրաժարվել է ճանաչել դատավճիռը՝ այն համարելով քաղաքական: Ներկայումս ալ-Հաշիմին գտնվում  Թուրքիայում: