Ռուսաստանի հայերի միության, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ, «Ռուսսկի միր»հիմնադրամի մասնակի ֆինանսավորմամբ 2012 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Հայաստանի բոլոր դպրոցներում անցկացվում է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնը:

Սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը հանրապետության բոլոր դպրոցներում անցկացվում են Ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի օրեր:  Դպրոցական մրցույթների արդյունքներով կձեւավորվեն դպրոցական թիմեր, որոնցում կընդգրկվեն 5 մասնակիցներ: Նոյեմբերի 1-30-ը հանրապետության մարզկենտրոններում եւ Երեւանում տեղի կունենա փառատոնի երկրորդ փուլը: 

Փառատոնի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Առնո Բաբաջանյանի անվան պետֆիլհարմոնիայի դահլիճում, իսկ փառատոնի դափնեկիրների գալահամերգը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:
Փառատոնն անցակցվում է ՀՀ Գիտության եւ կրթության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, Կոմպոզիտորների միության եւ ՀՀ երաժշտագետների աջակցությամբ: