«Creative Time» ոչ առեւտրային կազմակերպությունը, որը միավորում է նկարիչների եւ մշակույթի այլ գործիչների,  ներկայացրել է մուլտիմեդիա նկարիչ Թրեվոր Փեգլենի նախագիծը. նա պատրաստվում է յուրօրինակ ֆոտո-հաշվետվություն ուղարկել տիեզերք` մարդկության կյանքի մասին:

Լուսանկարների հավաքածուն, որոնք սկավառակի վրա 100-ն են, հնարավոր է տեսնել: Սեւ-սպիտակ լուսանկարներն ավելի շատ արվեստի, քան պատմության առարկա են: Դրանցում պատկերված են բնանկարներ, բնության երեւույթներ, շենքեր: Սկավառակի վրա Երկրի քարտեզն է` ժամանակակից մայրաքաղաքներով, գրում է  NEWSru.com-ը:

Մարդկանց պատկերներն այնտեղ ավելի քիչ են: «Last Pictures» հավաքածուում հնարավոր է գտնել  ժպտացող հայ եւ հույն փախստական երեխաների, որոնք առաջին անգամ տեսել են ծովը:

Ենթադրվում է, որ լուսանկարներով սկավառակը կամրացվի « EchoStar XVI» արբանյակին, որը Բայկանուր տիզերակայանից բաց կթողնվի 2012թ. աշնանը: