Աստղագետները հայտարարել են նոր մոլորակի հայտնաբերման մասին, որի մակերեւույթը, հնարավոր է, ամբողջությամբ ծածկված է ալմաստով ու գրաֆիտով:

Նոր մոլորակը, ն ստացել է 55 Cancrie անվանումը, երկու անգամ մեծ եւ 8 անգամ ծանր է Երկրից: Մեր մոլորակից այն հեռու է 40 լուսնային տարի եւ պտտվում է աստղի շուրջը, որը Երկրից երեւում է անզեն աչքով, հաղորդում է Reuters-ը:

Այդ մոլորակի վրա միջին ջերմաստիճանը 1,648 աստիճան է, իսկ տարին տեւում է ընդամենը 18 ժամ: Աստղագետները նախկինում էլ են «ալմաստե» մոլորակ հայտանաբերել, սակայն սա առաջին մոլորակն է, որը գտնվում է Երից ոչ հեռու, գրում է Gazeta.ru-ն: