Թուրքիայի հավակնոտ քաղաքականությունը փոխում է տարածաշրջանի պատկերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի չկայացած այցելությանը եւ օդանավի հետ կապված երեկվա միջադեպին, քաղաքագետը նշել է, որ միջադեպի եւ Անկարա չմեկնելու որոշոման ժամանակները չեն համընկնում: Սակայն, ըստ նրա, բացի այդ միջադեպը, կան այլ բազմաթիվ տարաձայնություններ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ:

«Թուրքիան չի թաքցնում Բաշար Ասադին տապալելու իր մտադրությունը, ինչը բոլորովին չի համապատասխանում Ռուսաստանի շահերին»,-ասել է Զատուլինը, հավելելով, որ այդ իրավիճակում Սիրիայի շուրջ տեղի ունեցող դեպքերը կարող էին պատճառ դառնալ Թուրքիա այցը հետաձգելու համար:

Նրա խոսքով, Թուրքիայի գործողությունները պատահական բնույթ չեն կրում: Թուրքիան փորձում է Մերձավոր Արեւելքում ձեռք բերել այն կարգավիճակը, ինչ ունեցել է հարյուրավոր տարիներ առաջ, այսպես կորչված, նոր Օսմանյան կայսրությունը: