Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է թե Մոսկվայից Դամասկոս չվերթն իրականացնող օդանավից ստուգման արդյունքում հայտնաբերվել են պաշտպանական արդյունաբերությանը պատկանող մասեր։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով լրագրողների՝ հոկտեմբերի 10-ին թուրքական ռազմական կործանիչների ուղեկցությամբ Անկարայի օդանավակայան հարկադիր վայրէջք կատարած Մոսկվա-Դամասկոս չվերթն օդանավի շուրջ բարձրացած աղմուկի հետ կապված հարցին, պատասխանել է, թե խախտվել է քաղաքացիական ավիացիայի կանոները եւ տեղափոխվել է պաշտպանական արդյունաբերությանը պատկանող մասեր։
Էրդողանը պնդել է, թե այդ մասերը Ռուսաստանում պաշտպանության արդյունաբերության ոլորտի մի ընկերությունից տեղափոխվում էին Սիրիայի պաշտպանության նախարարություն։ Էրդողանը նշել է, թե օդանավը իջեցվել է նախօրոք ստացված տեղեկության հիման վրա, սակայն աղբյուրը չի կարող հայտնել։




























