Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղի հետ կապված` հոկտեմբերի 12-ին կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը մի քանի փողոցներում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից: Այսպես, ժամը 17.00-ից կդադարեցվի Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը,
ժամը 18.00-ից` Իսակովի պողոտա-Աթենքի փողոց եւ Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկները, Բրազիլիայի հրապարակը, Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից դեպի Լենինգրադյան տանող ճանապարհը:




























