Թանկացող հացը ստիպում է հիշել քաշի նկատմամբ վերհսկողության անհրաժեշտության մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի սպառողական ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` մեկնաբանելով հացի եւ հացամթերքի գների բարձրացումը: Հիշեցնենք, որ վերջին ամսվա ընթացքում հացի մանրածախ գինը Հայաստանում թանկացել է 10 – 20 դրամով:
Ստուգման միջոցները պարզ են. մանրածախ հացի ստուգողական գնում`քաշը ստուգելու համար: «Մի քանի տարի առաջ մենք նմանատիպ ստուգումներ անցկացրեցինք համապատասխան պետական մարմնի հետ: Այն ժամանակ անվանական եւ իրական քաշի միջեւ տարբերությունը 25% էր: Եթե խնդիրը կա, նշանակում է ստուգումները պետք է շարունակել եւ դրանց մասնակից դարձնել հանրությանը»,-հայտարարեց Ա. Պողոսյանը:
Մյուս խնդիրը, ըստ նրա, ցորենի ներկրման կազմակերպումն է եւ մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարը: «Ցորենի շուկայում բարձր խտությունը հայտնի է: Ուստի անհրաժեշտ է այնպես անել, որ եթե ցորենի գները բարձրանան միջազգայինին զուգահեռ, ապա նրա հետ էլ նվազեն»,-ավելացրեց Ա. Պողոսյանը:
Այստեղ մեթոդներից մեկը կարող է լինել հացահատիկի ներկրման վերկազմակերպումը: «Կիրառվող մեխանիզմներից մեկը հացահատիկի ներմուծման քվոտավորումն է, եւ այդ քվոտաների մրցույթով վաճառքը: Այս դեպքում ներդրողները պետք է ուղիղ հետաքրքրված լինեն նրանում, որպեսզի ապահովեն ներմուծման հնարավոր նվազագույն գինը»,-ավելացրեց Պողոսյանը:




























