Մեծ Բրիտանիայում ծովային 7 հետեւակների ձերբակալել են նախորդ տարի աֆղանցի խաղաղ բնակիչների սպանության մեղադրանքով: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանական գերատեսչությունը, հայտնում է  «gazeta.ru»-ն:

Ըստ հաղորդման` դեպքը տեղի էր ունեցել ապստամբների հետ բախումից հետո, քաղաքացիական անձինք այդ միջադեպին չէին խառնվել: Հետաքննությունը կվարեն արդարադատության ռազմական մարմինները:

Ըստ BBC-ի տվյալների` սա այդ գործով բրիտանացի ծովային հետեւակների  ձերբակալման առաջին դեպքն է: Ընդ որում, պաշտպանության նախարարությունը միջադեպի ոչ մի մանրամասնություն չի հայտնել ։