Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը մնացել է առանց տանիքի։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Ըստ լուրերի՝ թատրոնի բեմը վերակառուցվում է, եւ դա է պատճառը, որ անձնակազմի մեծ մասն ուղարկվում է հարկադիր պարապուրդի՝ մինչեւ հունվարի վերջ։ Օպերային թատրոնում մտավախություն ունեն, որ հարկադիր պարապուրդին հետեւելու են կրճատումները։ Ի դեպ, Ռուդոլֆ Խառատյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ խնդիրը ներկայացնելու»,- գրում է «Հայկական ժամանակը»: