Աֆղանստանում կրկին վրացի զինծառայող է զոհվել: Ինչպես հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, Աֆղանստանում  վրացական խաղաղարարական ջոկատի 23-ամյա կապրալ Մինդիա Աբաշիձեն զոհվել է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում:

«Վրաստանի պաշտպանության նախարարությունը ցավում է կապրալ Մինդիա Աբաշիձեի զոհվելու կապակցությամբ, որը ծնվել էր 1989 թվականի սեպտեմբերի 27-ին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Աբաշիձեն 2008 թվականից ծառայում էր Գիլմենդ նահանգի Վրաստանի պաշտպանության նախարարության 32-րդ  ցամաքային ջոկատի ISAF-ի կազմում, հայտնում է  «Նովոստի Գռուզիան»:

Աֆղանստանում ISAF-ի կազմում ծառայություն է անցնում վրացական մեկ ստորաբաժանում, որը տեղակայված է Քաբուլում` Ֆրանսիայի պատասխանատվության ներքո գտնվող  գոտում (175 մարդ), եւ երկու ջոկատ Գիլմենդ նահանգում: Ներկայումս Աֆղանստանում ծառայում են  վրացի 1700 զինծառայողներ: Աֆղանստանում  ISAF-ի գործողությունների ընթացքում զոհվել է վրացի 18 զինվոր: