Հոկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների  մաքսանենգության կասկածանքով ԱԱԾ  վարչական շենք  բերման է ենթարկվել Թեհրան-Երեւան երթուղու ավտոբուսի  ուղեւոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1955թ. ծնվ. Շահլայի Համիդ Ջալալը: 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե վերջինիս ուղեբեռի զննման  արդյունքում, ճամպրուկում  պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 4,2կգ ափիոն տեսակի  թմրանյութ:

Շահլայի Համիդ Ջալալը  ձերբակալված է, փաստի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը: