ԱՄՆ վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել Samsung ընկերության Galaxy Nexus հեռախոսների վաճառքի արգելքը, ինչը երկու ընկերությունների պայքարում եւս մեկ հարված է Apple նկատմամբ: Դատավճռի մեջ ասվում է, որ հունիսին Քալիֆորնիայի դատարանը, արգելք նշանակելով, գերազանցել է իր լիազորությունները:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին նույնպես չեղյալ էր հայտարարվել Samsung Galaxy Tab 10.1 պլանշետային համակարգչի վաճառքի արգելքը: Apple եւ Samsung ընկերությունները դատական գործընթացներ են հարուցում միմյանց դեմ ` արտոնագրային խախտումների մեղադրանքներով:
Ինչպես հաղորդում է ռուսական BBC-ի ծառայությունը, Samsung-ը ողջունել է բողոքարկման դատարանի որոշումը: Ընկերության հայտարարության համաձայն, նա հաստատում է, որ արտոնագրային իրավունքի դերը կայանում է նրանում, որպեսզի պաշտպանվի նորարարական որոշումները, այլ ոչ նրանում, որպեսզի անհիմն ձեւով ոչնչացվի մրցակիցը եւ սահմանափակվի սպառողի ընտրությունը:
Այս տարի քալիֆորնիական դատարանի որոշմամբ Samsung–ը Apple-ին է վճարել ավելի քան միլիարդ դոլար փոխհատուցում մի շարք արտոնագրային խախտումների պատճառով:





























