Ինգուշեթիայում գնդակահարել են ուսուցիչ Յունուս Ախիլգովին: Մարդասպանը ձերբակալվել է եւ խոստովանական ցուցմունք է տվել: Ախիլգովը իր կյանքով վճարել է մարդասպանի  որդու  նկատմամբ սեռական ոտնձգության համար:

Կրոնական գործչի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 11-ի երեկոյան Տրոյցկա կայանում: Նրա մոտ հրազենային վնասվածք է եղել գլխի եւ իրանի շրջանում: Ձերբակալվել է 53-ամյա Խամզատ Հաձիեւը: Ձերբակալվածի խոսքով, սպանության պատճառ է դարձել իր 19-ամյա որդու նկատմամբ  սեռական բնույթի անառակ գործողությունները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: