Երեւանում այսօր` հոկտեմբերի 12-ին կայացել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Ինչպես նիստից հետո տեղեկացրին Սարգսյանն ու Սոկոլովը, նիստում քննարկվել է մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում տնտեսական երկարաժամկետ համագործակցության ծրագիրը:

«Ծրագիրը ներառում է մեր համագործակցության հիմնական ուղղությունները», – նշել է Հայաստանի վարչապետը:

Նիստում քննարկվել են նաեւ տարբեր բնագավառներում սոցիալ-տնտեսական համագործակցության հարցեր, այդ թվում` ընթացիկ մի շարք հարցեր, ներառյալ Հայաստանում ռուսական գազի սակագինը, ազատ առեւտրի գոտու շրջանակում համագործակցությունը Երեւանում եւ այլն:

Հիշեցնենք, հանձնաժողովի համանախագահները Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի տրանսպորտի նախարարն են:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի