Ֆիզիկոսները նվեր են մատուցել «Մատրիցայի» երկրպագուներին. նրանք ներկայացրել են տեսական թեսթ, որը թույլ կտա հասկանալ, թե իսկապե՞ս մեր տիեզերքը երեւակայական սիմուլյացիա է հանդիսանում: Բոննի համալսարանից Սայլաս Բինը եւ նրա գործընկերները ենթադրում են, որ տիեզերքի ցանկացած սիմուլացիա պետք է ունենա իր սահմանները: Եթե նրանք հայտնաբերվեն, մարդիկ կկարողանան ապացուցել, որ իրենց շրջակա աշխարհը ամբողջովին երեւակայական է:
Դրան կարելի կլինի հասնել համակարգչային սիմուլացիայի միջոցով` սեփական տիեզերքը ստեղծելով: Բարդությունը նրանում է, որ պետք է ֆիզիկայի օրենքները «տեղադրել» կտրտված եռաչափ ճաղավանդակի մեջ, որը նաեւ շարժվում է ժամանակի մեջ: Ահա այստեղ էլ գործի է դրվում ֆիզիկոսների կողմից ստեղծված թեսթը: Նրանց խոսքով, այս ճաղավանդակը պետք է սահմանափակի մասնակիների էներգիան, քանի որ չի կարող գոյություն ունենալ ճաղավանդակից փոքր ինչ որ բան: Եթե տիեզերը հանդիսանում է համակարգչային սիմուլացիա, ապա չափազանց բարձր էներգիայի ոլորտում տեղի է ունենում սպեկտրի կրճատում:
Չափազանց բարձր էներգիայի մասնակիները փոխազդեցության մեջ են մտնում տիեզերական միկրոալիքային միջավայրի հետ, կորցնում են այն, եւ այդ ժամանակ էլ կտրում անցնում են մեծ տարածություններ:
Գիտնականների կարծիքով , ճաղավանդակի ազդեցության հետեւանքով սպեկտրում տեղի են ունենում լրացուցիչ փոփոխություններ: Այս ամենը կարող է վկայել այն մասին, որ տիեզերքը իրականում այն չէ, ինչ թվում է:





























