Խաղաղության Նոբելյան 2012թ. մրցանակը հատկացրել են Եվրամիությանը: Օսլոյում Նոբելյան մրցանակի դափնեկրին հոկտեմբերի 12-ին հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը: Ցուցակում 231 թեկնածուներ կային, որոնցից 43-ը հասարակական եւ միջազգային կազմակերպություններ էին:

Հեղինակավոր մրցանակը շնորհվում է 1901 թվականից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Մրցանակը տրվել է  «Եվրոպայի միավորման պատմական դերի», նաեւ` հակմարտությունների խաղաղ կարգավորման ջանքերի համար:

Ավելի վաղ պատվավոր մրցանակի հավանական հավակնորդ էին համարում Գերմանիայի նախկին կանցլեր Գելմուտ Կոլին եւ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնին: առաջադրված էին նաեւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ամերիկացի զինվոր Բրեդլի Մենինգը`  WikiLeaks-ին գաղտնի տեղեկություններ մատակարարողը, նաեւ հենց ինքը` կայքի հիմնադիր Ասանժը:

Մրցանակի գումարն այս տարի 8 մլն շվեդական կրոն է (1,2 մլն դոլար): Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Օսլոյում` դեկտեմբերի 10-ին, Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: