Ժնեւում հանդիպում է  կայացել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի միջեւ: Հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական կայքը, քննարկման ընթացքում կարծիքներ է փոխանակվել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների` Հարավային Կովկասի տարածարջանի վրա ազդեցության շուրջ, ինչպես նաեւ հարեւան պետությունների հետ Թբիլիսիի հարաբերությունների իրավիճակի շուրջ:

Քննարկվել է նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը Կովկասյան  պետությունների հետ, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: