Ծխելուց մարդը ներշնչում է մեծ քանակության քիմիական նյութեր եւ ածխաթթու գազից ազատվելու փոխարեն այն ներմուծում է իր օրգանիզմ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին ծխելու դեմ պայքարի ազգային օրը հրավիրված ասուլիսին ասաց էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը:
Նրա խոսքով, երիտասարդների, հղիների շրջանում ինչքան մեծ է օրգանիզմի պահանջը թթվածնի հանդեպ, ծխելու ընթացքում թթվածնի պահանջը ավելի է մեծանում: Բանախոսը նշեց, որ ստուգումները ցույց են տվել, որ անգամ այն մարդը, ով երկար տարիներ է, ինչ թողել է ծխելը, նրա օրգանիզմում այդ քիմիական նյութերի նստվածքը դեռ չի վերացել:
Անդրադառնալով հարցին, թե ինչով է ծխող մարդը տարբերվում չծխող մարդուց, Բամինե Բաղրամյանը ասաց, որ ծխող մարդը մշտապես գտնվում է թթվածնի պահանջի ներքո, իսկ թթվածնի պակասի դեպքում օրգանները թուլանում է: Հատկապես երիտասարդների մոտ դանդաղում է արյունաստեղծումը, որը հետագայում առաջացնում է տրոմբներ, ինֆարկտ, ինսուլտ եւ այլն: Նա նաեւ խորհուրդ տվեց ծխելը թողնել միանգամից:





























