Հոկտեմբերի 12-ին Երկրի եւ լուսնի միջեւ 30 մետրանոց գիսաստղ է անցել: Պուլկովի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Սերգեյ Սմիրնովի խոսքով, 2012 ТС անունն ստացած գիասաստղն անցել է 90 հազար կմ հեռավորության վրա:

Երկնային մարմինը Երկիր մոլորակի համար վտանգ չի ներկայացնում: «Դա Երկրից Լուսին ընկած հեռավորության 1\4-ն է: Նման հեռավորության դեպքում Երկրի գրավիտացիոն դաշտի մոտիկությունը կազդի հենց գիսաստղի հետագծի վրա»,-ասել է գիտնականը, հաղորդում է «ԱԻՖ»-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիսաստղի տրամագիծը կազմում է շուրջ 30 մետր եւ այն կթռչի Երկրից ընդամենը 88 հազար կմ հեռավորության վրա, ինչը տիեզերական մասշտաբներով շատ աննշան հեռավորություն է: Մասնագետներին չի հաջողվել հստակորեն ճշգրտել երկնային մարմնի չափերն ու քաշը: