Երեւանում տեղի կունենան երկու խոշոր միջոցառումներ. հոկտեմբերի 15-ին կկայանա Հայկական համաշխարհային կոնգրեսի համագումարը, ինչպես նաեւ «Հայաստանում «Ռուսաստանի հայերի միության» ավանդական օրերը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երեւանում կայացած մամուլի ասոլիսում նշել է «Ռուսաստանի հայերի մության» եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանը:

Նրա խոսքով, այդ երկու կառույցների նպատակը Հայաստանի եւ սփյուռքի միջեւ հարաբերություններն ամրապնդելն է, ինչպես նաեւ հայրենիքի տնտեսական զարգացումը: Կոնգրեսի աշխատանքի ձեռքբերումների շարքում Աբրահամյանը նշեց ՀՀ իշխանությունների հետ սերտ համագործակցությունը, որն առավել ակտիվացել է Սփյուռքի նախարարություն ստեղծելուց հետո:

Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունում 120-130 մլն դոլարի ներդրումներ է կատարել: «Ես մշտապես Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու կողմնակիցն եմ եղել: Դա մեր կոչն է սփյուռքի հայերին»,-ասել է Աբրահամյանը: