Հզբոլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալահը հայտարարել է, թե Իսրայելում խփված անօդաչու թռչող սարքն իրենք էին ուղարկել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan-ը, El-Menar հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Հզբոլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալահը նշել է, թե իրենք են Լիբանանից դեպի Իսրայել ուղարկել հետախուզական անօդաչու սարքը։
«Անօդաչու սարքը ծովի վրայով հարյուրավոր կիլոմետրեր անցնելուց հետո մտել է Իսրայելի օդային տարածք, հասել Պաղեստին եւ կարեւոր կետերում թռիչքներ իրականացնելուց հետո նկատվել է եւ խփվել իսրայելական ուժերի կողմից», -ասել է Նասրալան։





























