2011 թ-ին Ադրբեջանի պաշտպանության նախարությունը որոշ քանակության ռուսական Տ-90C տանկ է ձեռք բերել, գործարքի մանրամասնները չի բացահայտվում: Այս մասին ասվում է մարտական մեքենաները արտադրող «Ուրալվագոնզավոդի» հաղորդագրության մեջ: Արտադրողի տվյալներով, մարտական Տ-90С տանկի արտահանման ծավալները 2001-2002 թթ-ին գերազանցել է հազար միավորի նշագիծը, նշված ժամանակաշրջանում այն դարձել է աշխարհի ամենավաճառվող տանկը:
Մեքենաների ամենախոշոր գնորդը եղել է Հնդկաստանը: Ընդհանուր առմամբ Հնդկաստանը նպատակ ունի Т-90 տանկերի թիվը հասցնել երկու հազարի:
Հնդկաստանից բացի, 2011 թ-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել որոշ քանակության Т-90С տանկ: Նախկինում Ալժիրը Ռուսաստանից ձեռք է բերել 185 միավոր Т-90, իսկ 2011 թ-ին գնումը ավելացրել է 120-ով:
Т-90 տանկը ստեղծվել է 1980-ական թվականներին: Տանկը ունակ է զարգացնել ժամում 70 կմ արագություն ճանապարհի վրա եւ 50 կմ արագություն կտրտված հարթավայրում: Այն հագեցած է ավտոմատ սարքավորումներով, գիշերային տեսանելիությամբ եւ լազերային հեռաչափով: Հիմնական զենքը 125 միլիմետրանոց հարթափող թնդանոթն է:





























