ԵԽԽՎ պատգամավորները անհանգստություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման փաստերով: 11 պատգամավորներ բաց նամակով դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որտեղ խոսվում է այդ երկրում մարդու իրավունքների, մասնավորապես սեփականության իրավունքի ոտնահարումների մասին:

Ինչպես հաղորդում է Turan-ը, բաց նամակում նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցները եւ ձեռնարկատրերի ձեռքից նրանց սեփականությունը վերցնելու փաստերը անհանգստացնում են: Երիտասարդական NIDA կազմակերպության ակտիվիստի եւ բլոգերի կալանավորումը, ով իր հոդվածներում քննադատել է կառավարությանը կոռուպցիայի համար, հակասում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքներին, որոնք որդեգրել է նաեւ Ադրբեջանը, ասվում է նամակում: Դա բարդացնում է իրավիճակը Ադրբեջանի՝ ԵԽ-ի հանդեպ ստանձնած պարտվորությունների կատարումը եւ վնասում ԵԽ-ի ու մասնակից երկրների միջեւ համագործակցությանը, ասվում է բաց նամակում:

«Տեղեկությունները, որ Նուրեդդին եւ Լոգման Զուլֆուգարլիներ եղբայրներից հարկադրաբար վերցվել են «Բաքի էլեկտրոշտամպ» եւ «Բաքի փոլադթեքմյա» ձեռնարկությունները, վկայում է Ադրբեջանում մասնավոր սեփականության վերաբերյալ պետական երաշխիքների հետ կապված լուրջ խնդիրների առկայության մասին: Երկրի ներսում բոլոր դատական ատյանները սպառելուց հետո, սեփականատերերը ստիպված կլինեն դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-ասվում է եվրոպացի պատգմավորների նամակում:

Դիմումը ստորագրել են պատգամավորներ Ավստրիայից, Նիդերլանդներից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իռլանդիայից, Դանիայից ու Շվեդիայից: