Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկայացել են Սիվիլիթաս հիմնադրամի հաշվապահությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերություն եւ պահանջում են ս.թ. մայիսի 25-ին Սիվիլիթաս հիմնադրամին եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերը («գումարները կոնկրետ ծրագրերին ուղղելու, ֆիզիկական անձանց մոտ թողնելու կամ նրանց տրամադրելու վերաբերյալ»)՝ 2012թ. հոկտեմբերի 10-ի ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի՝ առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա:

Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, թե հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն Սիվիլիթաս հիմնադրամից առգրավել էր փաստաթղթեր, այդ թվում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումները, նշված խորհրդի նիստի արձանագրությունները: