Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցին կարող է վերածվել մզկիթի: Բանն այն է, որ Վերզոն քաղաքում եկեղեցու տեղական թեմը ֆինանսական խնդիրների պատճառով որոշել է վաճառել իրեն պատկանող հինգ եկեղեցիներից մեկը:
Կա տեղեկություն, որ տաճարը ձեռք բերելու հարցում հետաքրքրված է մարոկկոյական ասոցիացիան, թեեւ գործարքի արդյունքը դեռ որոշակի չէ: Այդուհանդերձ, բացառվում է, որ եկեղեցին մզկիթ դառնա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ֆրանսիական տաճարի հետ կապված իրավիճակը եզակի չէ արեւմտյան Եվրոպայում: Մի քանի տարի առաջ Մեծ Բրիտանիայում 6 մլն ֆունթ սթերլինգով վաճառքի է հանվել Սթենբրուքի կանանց վանական համալիրը:





























