«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 12-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.74 դրամ: Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ առեւտրային նստաշրջանի (հոկտեմբերի 10) համեմատ դոլարը հայկական դրամի նկատմամբ աճել է 0.43 %-ով կամ 1.74 կետով:

Հատկանշական է, որ բորսայում դոլարի առաջարկը բավական մեծ է եղել` ընդհանուր առմամբ վաճառվել է 6.5 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 407.5 դրամ, իսկ վաճառքինը` 410 դրամ:

Forex միջազգային շուկայում եվրոն թանկանում է դոլարի նկատմամբ` ԱՄՆ-ից ստացվող դրական ազդակները դիտվում են որպես դոլարի թուլացմանը նպաստող գործոն: Եվրոյի փոխարժեքը մոտ է 1.297 դոլարին:

Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում նույնպես դոլարը նվազել է ռուբլու նկատմամբ. 1դոլարն արժե 31.2017 ռուբլի: