Հերթական միջադեպն է տեղի ունեցել ադրբեջանական բանակում:  Ինքնասպանոթյուն է գործել Ադրբեջանի Ներքին զորքերի`  Բաքվում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը:

1984 թ-ին ծնված զինվոր Ազեր Ամիլ օղլու Հասանովը կրակել է ինքն իր վրա ծառայողական զենքից: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, ստացված վերքերից նա մահացել է: