Գնդակի չափով հսկայական աչքը հայտնաբերվել է Ֆլորիդա նահանգի  ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի լողափին: Խորհրդավոր գտածոն հոկտեմբերի 10-ին հայտնաբերել է Ջինո Կովաչչին առավոտյան ավանդական զբոսանքի ժամանակ:

Կովաչչին աչքը տեղավորել է պարկի մեջ եւ տուն է տարել: Ականտեսի խոսքով, աչքը  բոլորովին «թարմ» է եղել, որից արյուն է հոսել: Իր գտածոն Կովաչչին նախ պահել է սառնարանում, սակայն հետագայում որոշել է այն հանձնել ոստիկաններին, հաղորդում է  LifeNews-ը:

Իրավապահ մարմինները դիմել են Ֆլորիդայի բնության պահպանության եւ ուսումնասիրության ինստիտուտի օգնությանը: Մասնագետները ենթադրությունների մեջ են ընկել, փորձելով բացահայտել, թե ինչպիսի կենդանու է պատկանում տեսողության այս զանգվածեղ օրգանը: Գիտնականները ենթադրում են, որ այն կարող է պատկանել հսկա կաղամարի, կետի, կամ որեւէ մեծ ձկան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գիտնականները անգամ տարածել են աչքի լուսանկարը ինտերնետում եւ մեծ քանակությամբ արձագանքներ են ստացել. Որոշ օգտատերերի կարծիքով աչքը կարող է պատկանել հսկա ութոտնուկի կամ ձնեմարդու: