Չինաստանը Հայաստանի կարեւոր տնտեսական գործընկերներն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երեւանում կայացած «Հայաստանի եւ Չինաստանի փոխշահավետ համագործակցությունը. ներկա եւ հեռանկարներ» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Չանչունը: Կոնֆերանսը կազմակերպել է «Համագործակցության հայ-չինական կենտրոնը»:
Չինացի դիվանագետը հիշեցրել է, որ երկու ժողովուրդների միջեւ համագործակցության հիմքերը գալիս են դարերի խորքից, երբ երկու մշակույթներին միացնում էր Մետաքսի ճանապարհը: Դեսպանը նշել է խորհրդային զորքերի կազմում հայ զինվորների ներդրումը Չինաստանի ազատագրման հարցում: «1992 թվականի ապրիլի 6-ին երկու երկրների միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, որոնք համագործակցության նոր էջ բացեցին»,-ասել է դեսպանն, ընդգծելով, որ Չինաստանը Հայաստանը հմարում է կարեւորագույն գործընկեր Հարավային Կովկասում:
Նշենք, որ 2011 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 420 դոլար: Այս տարի այն կարող է հասնել 500 մլն դոլարի: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ստորագրվել է ավելի քան 40 համաձայնագիր եւ հուշագիր:
Հայաստանում գործում են չինական կապիտալի մասնակցությամբ 41 ձեռնարկություններ: Չինաստանը հայկական կողմից ավտոբուսներ է նվիրել:





























