Սանկտ Պետերբուրգի Նեւսկի շրջանում գնդակահարել են Ադրբեջանի քաղաքացու: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի հույսիսային մայրաքաղաքի Ռաբֆակովսկու թիվ 1 նրբանցքի 4-րդ տանը գտնվող սրճարանում:
Անհայտ հանցագործը մի քանի անգամ կրակել է Ադրբեջանի քաղաքացի 30-ամյա Ադիմ Կուլիեւի գլխին: Ստացած վերքերից տղամարդը տեղում մահացել է: Նախնական տվյալներով, կրակոցները հնչել են վեճից հետո: Մարդասպանը եւ զոհը նստել են առանձին սրահում: Սրճարանում տեսագրություն չի իրականացվել:
Սպանվածը Պետերբուրգում ժամանակավոր գրանցում ուներ եւ բնակվում էր նույն փոխոցի վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 8-ին Նեւսկի անտառապուրակում կրակել են հինգ ադրբեջանցիների վրա: Մարմնի տարբեր մասերում վնասվածքներով նրանք ինքնուրույն հասել են հիվանդանոց: Այնուհետեւ նրանք հրաժարվել են հաղորդակցվել ոստիկանների հետ, իրենց հանդուգն են պահել եւ հայտնել են, որ իրենց խնդիրները «իրենք կլուծեն»:





























