Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին երկրի անվտագության խորհրդի արտակարգ նիստ է գումարել:

Ինչպես լրագրողներին հաղորդել են պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրակարգի սոցաիլ-տնտեսկան հարցերը  եւ միջազգային իրավիճակը` շեշտը դնելով Սիրիայում տիրող իրավիճակին,  փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Խորհրդակցությանը մասնացել են վարչապետ  Դմիտրի Մեդվեդեւը, Դաշնային ժողովի ղեկավար Սվետլանա Մատվիենկոն  եւ Սերգեյ Նարիշկինը, նախագահական գրասենյակի ղեկավար Սերգեյ Իվանովը եւ այլ պաշտոնյաներ: