Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ռուսական «Ռոսագրոլիզինգ» ընկերությանը կծանոթացնի ոլորտի հայկական օրենսդրությանը: ԻԻնչպես NEWS.am-ին հայտնել է գյուղնախարարության արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանը, համապատասխան բանակցություններն անցկացրել են Հայաստանի եւ Ռուսաստանի գյուղնախարարության նախարարությունների ներկայացուցիչները՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում:
Հիշեցնենք, որ ռուսական «Ռոսագրոլիզինգ» եւ Ռուսական գյուղատնտեսական բանկը մտադիր են ներկայացուցչություններ բացել Հայաստանում:



























