Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ դիվանագիտական դպրոցի ուսանողների այցելությունն Արցախ դարձել է բարի ավանդույթ, ինչը հատկապես կարեւոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման տեսանկյունից:

Նախագահ Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին, անդրադարձել հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրների:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: